Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Պատմական այս վճռական պահին յուրաքանչյուր անհատ իր ընտրությունն ունի

Պատմական այս վճռական պահին յուրաքանչյուր անհատ իր ընտրությունն ունի
29.05.2024 | 14:47

Բագրատ Սրբազանի գլխավորած Տավուշյան շարժումը, որն արդեն բնորոշվում է որպես իշխանափոխության օրակարգով սրբազան պայքար, դեռ շարունակում է դրսևորվել քաղաքական ասպարեզում՝ չնայած հանրային գիտակցության մեջ առկա հոռետեսության զգալի մակարդակին։

Շարժումը շարունակում է մնալ որպես քաղաքացիական ակտիվության վառ օրինակ, և, չնայած շարժման ներուժի վերաբերյալ առկա թերահավատությանը, խաղաղ անհնազանդության ակցիաները վերսկսվեցին առավոտյան՝ ընդգծելով դրա մասնակիցների շարունակական վճռականությունն ու հաստատակամությունը:

Պատմական այս վճռական պահին յուրաքանչյուր անհատ իր ընտրությունն ունի․ կա՛մ ակտիվորեն աջակցել այս շարժմանը, ներդնելով իր ուժն ու համոզմունքները շարժման ընդհանուր նկրտումներում, կա՛մ պապանձվելով մնալ լուսանցքում՝ դրանով իսկ նպաստելով հոռետեսություն սփռող հանրային կարծիքի ձևավորմանը։

Ակտիվության և հանրային աջակցության բացակայությունը կարող է հանգեցնել ստատուս քվոյի ամրապնդման անցանկալի հետևանքին, որն իր հերթին կամրապնդի գործող իշխանության դիրքերը և կդանդաղեցնի անհրաժեշտ քաղաքական ու սոցիալական վերափոխումների գործընթացը։

Շատ կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը ոչ միայն շարունակի մնալ քաղաքական շախմատի տախտակի կարևոր տարր, այլև բորբոքվի և դառնա իրական համաժողովրդական, քանի որ այս շարժումը հանրային բանավեճ է առաջացնում պետության զարգացման հնարավոր ուղիների մասին և փորձ է անում մոբիլիզացնել քաղաքացիական ակտիվությունը՝ ճիգ գործադրելով ազդել ներքաղաքական գործընթացների ընթացքի վրա։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ